Մայր Աթոռում Սուրբ Պատարագից հետո ուխտավորներին բաշխվել է մատաղ և օրհնված ջուր          Նա իմ ուսուցիչն է, անկախ նրանից կհամաձայնվեմ Սրբազանի ասածներին, թե ոչ, հորդորում եմ դադարեցնել անհարգալից արտահայտությունները բոլոր առումներով       Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում    

15 հուլ 2019 16:37

Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով. կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից

Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների հետ կապված իրավիճակի պատճառով, ինչը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ հաղթանակն է, գրում է գերմանական Focus Online շաբաթաթերթը:

Քաղաքագետ Թոմաս Եգերի կարծիքով՝ Վաշինգտոնը ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Մոսկվայի հետ գործարքի պատճառով։
«Ռուսաստանից սպառազինություն գնելու առնչությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում է օրենքը: Նա կարող է երկարաձգել պատժամիջոցների ուժի մեջ մտնելու ժամկետը, սակայն կանխել այն չի կարող»,- ընդգծել է քաղաքագետը:

Անկարան, իր հերթին, կարող է արձագանքել պատժամիջոցներին՝ ռազմաքաղաքական դաշինքից դուրս գալով, կարծում է փորձագետը:
«Դաշինքի համար դա մեծ աշխարհառազմավարական կորուստ կլինի»,- հայտնել է նա:
Քյոլնի համալսարանի պրոֆեսոր Եգերը բացատրել է, որ այս կոնֆլիկտի ելքը կախված կլինի նրանից, թե ում մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտեսնի իր քաղաքական ապագայի երաշխիքը:
Փորձագետը նշել է, որ Թուրքիայի հետ գործարքի շնորհիվ աշխարհում Ռուսաստանի հեղինակությունը կշարունակի աճել, ռուս զինվորականները հասանելիություն կստանան գաղտնի տվյալներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր