Մախաթը պարկում թաքցնելը հնարավոր չէ.«մուննաթ-զուննաթ»՝ Վենետիկի հանձնաժողովի հասցեին.«Հրապարակ»

Այսինքն՝ Արդարադատության նախարարությունը վրդովված է ոչ այնքան զեկույցի բովանդակությունից, որքան այն փաստից, որ արտահոսք է եղել: Մինչդեռ ակնհայտ է, որ նման կարևոր հարցում հնարավոր չէր լինի «մախաթը պարկում թաքցնել»՝ վաղ, թե ուշ այն հասանելի էր դառնալու հանրությանը: Եվ առնվազն տարօրինակ է, որ իրեն «ժողովրդի իշխանություն» հռչակած կառավարությունը ծանր է տանում այն, որ ժողովուրդը տեղեկացել է ինչ-որ փաստի մասին:
Եվ հայտարարության երկրորդ մեսիջը. նախարարությունը մանրակրկիտ ներկայացնում է, թե ում հետ են իրենք և մասնավորապես նախարարը հանդիպել «եվրոպաներում»՝ նշելով անուններ. Թորբորն Ցագլանդ, Ջիանի Բուքիքիո և այլք, ում այս գաղափարներն «առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են»:
Իսկ «ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել»:
Այս մուննաթ-տեքստից հասկացվում է, որ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք ձեզ ներկայացրել ենք, դուք լսել եք, հիմա ի՞նչ եք նման հայտարարություն անում: Իսկ սա նշանակում է, որ իրենց թվում է, թե երբ եվրոպացիները լսում և լռում են, ուրեմն համաձայն են լսածի հետ: Կամ էլ՝ պարզապես կարծում են, որ իրենք այնքան լավն են, որ իրենց ամեն ասածի հետ եվրոպական կառույցները պետք է անխոս համաձայնեն: Եվ վերջում Արդարադատության նախարարությունը սպառնում է. «Հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»: Հավանաբար, հիմա էլ եվրոպական կառույցներին, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովին է «ասֆալտին փռելու» մեր վարչապետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: