Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

16 հուլ 2019 13:30

Խաչիկցիները ստիպված են եղել անցնել ադրբեջանական սահման՝ այս անգամ՝ ավելի խորը

Գիշերը Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչներին հաջողվել է կանխել Ադրբեջանի տարածքում բռնկված հրդեհի` մեր կողմն անցնելը, նրանք անգամ մարել են այն։ Բայց դրա համար խաչիկցիները ստիպված են եղել անցնել սահմանն ու մտնել ադրբեջանական տարածք: Դեպքը կրկնվել է նաև քիչ առաջ: Այս մասին  հայտնեց Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը:
Նա տեղեկարեց, որ այս անգամ ևս խաչիկցիները ստիպված են եղել անցնել ադրբեջանական սահման՝ այս անգամ՝ ավելի խորը:
«Կանխել ենք հրդեհի՝ մեր կողմ հասնելը: Անտեղ մեծ տարածք էր այրվում՝ մոտ 100 հեկտար: Երեկ երեկույան մյուս կողմից էլ կային հանգցնող քաղաքացիներ, այսօր՝ ոչ»:
Վարչական ղեկավարը տեղեկացրեց նաև, որ երեկ մոտ 3-4 հեկտար այրվել է մեր կողմում, բայց հասցրել են կանխել տարածումը: Մարման աշխատանքներին մասնակացել են գրեթե բոլոր խաչիկցիները, ներկա են եղել Վայոց ձորի մարզպետը, Արենի համայնքի ղեկավարը, ԱԻՆ վարչության պետև և այլք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր