Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

17 հուլ 2019 12:45

Ստվարածավալ հոդված՝ նվիրված նախագահին.կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել,ունի պետական կառավարման որակ

Բրիտանական «Kensington Chelsea & Westminster Today» պարբերականն իր հուլիսի համարում ստվարածավալ հոդված է նվիրել նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագանթաժողով»-ին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:

«Երբ ուսումնասիրում ես նախագահ Սարգսյանի փորձառությունը, հասկանալի է դառնում, թե ինչու է այս կարևոր գագաթնաժողովը հավաքել այսքան շատ համաշխարհային մտածողների, փորձագետների ու առաջնորդների: Նա ունի պետական կառավարման որակ, որը խիստ հազվադեպ է մեր օրերի քաղաքականության մեջ: Նա համարվում է սիրված նախագահ և վայելում է իր ժողովրդի հավատարմությունն ու խորը հիացմունքը, և ինչպես ասաց մասնակիցներից մեկը. «Հանձին նրա՝ կա մի իրական մարդ, ով հանգիստ է իր զգացմունքներում և չի կարող հոգնել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր