Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

17 հուլ 2019 13:47

Ստամբուլում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում.այն կլինի Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարար երկրաշարժը

Ստամբուլի Բողազիչի համալսարանի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի համաձայն` Ստամբուլում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ երկրաշարժը սպասվում է Ստամբուլի հարավում և կլինի Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարար երկրաշարժը:
Հիշեցնենք, որ Թուրքիան գտնվում է սեյսմաակտիվ գոտում, և երկրաշարժեր այս երկրում բավականին հաճախ են տեղի ունենում: Թուրքիայում երկրակեղևի առավել հզոր տատանումները գրանցվել են 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է գրեթե 18 հազար մարդ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր