Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

17 հուլ 2019 16:50

Առնչություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ.Մի քիչ որ սպասեք՝ կիմանաք

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում որեւէ կարգավիճակ չունի:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Գրիգորյանը՝ հավելելով, որ խուզարկությունը մեկ այլ քրեական գործի շրջանակներում է իրականացվել: Մեր հարցին՝ այս քրեական գործը առնչություն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի հետ, դատավորը պատասխանեց. «Մի քիչ որ սպասեք՝ կիմանաք: Այդքանը կարող եմ ասել: Մի քիչ համբերեք՝ կիմանաք»: Նա նաեւ չասաց, թե խուզարկությամբ աշխատասենյակից որեւէ բան առգրավվե՞լ է, թե՝ ոչ: «Եկեք հիմա այդ հարցերին ես չպատասխանեմ»,- ասաց նա: Մեր հարցին, թե քրեական գործի շրջանակներում որեւէ կարգավիճակ ունեք, Գրիգորյանը ասաց՝ ըստ քննիչի ոչ:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացրել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: ՀՔԾ-ն միայն հաստատում է այս տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնում:
Դավիթ Գրիգորյանը քննում է Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր