Նախարարը փոխնախարարից պահանջել է ջնջել ծաղրանքի տեսանյութը. «Ժողովուրդ»          Մшհացած զինվnրի ծնողները գտնվում են արտերկրում․ հայրը՝ բուժման նպատակով, մայրը՝ որպես խնամող       Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին, մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն    

20 հուլ 2019 13:02

17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա

երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահագնի առողջական կենտրոն» հոսանքահարված երիտասարդ տղայի դի է բերվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, ինպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Գուգարքի քննչական բաժնի խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վահագնի գյուղի բնակիչ, 17-ամյա Գևորգ Խ.-ն է, ով նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Վահագնի գյուղի բնակիչ, 41-ամյա Խաչիկ Քոչինյանի կողմից վարած ГАЗ 53 մակնիշի 34 TA 200 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վահագնի գյուղի հարակից հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ երեխան, գտնվելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրալարերին և հոսանքահարվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդ Խ. Քոչինյանի որդին էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր