Հրդեհ է բռնկվել Շահումյան գյուղի տներից մեկին կից թոնրատան տանիքում          Երևանում բшխվել են «Lexus»-ը, «BYD»-ը, «Volkswagen»-ն ու «Nissan»-ը, վերջինի վարորդը եղել է ոչ սթափ       Երևանի ծննդատներից մեկում ծննդկան է մшհացել    

22 հուլ 2019 11:42

18-ամյա զինվորն ինքնասպան է եղել. ՔԿ

2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով`  18-ամյա զինվորը մի քանի ամիս է ինչ զորակոչվել էր բանակ, Երեւանի էրեբունի վարչական շրջանի բնակիչ է. նրա 19-ամյակը լրանալու էր դեկտեմբերին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր