«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 հուլ 2019 13:19

Ընդամենը 25-30.000 դոլար՝ գյուտը կյանքի կոչելու համար.իր գյուտից սկսել են օգտվել Իրանում, մեզ մոտ լռում են

«Լուսածին» աչքի միկրովիրաբուժական կլինիկայի տնօրեն, ակնաբույժ, պրոֆեսոր Մանուկ Մանուկյանը հայտագործել է մի դեղամիջոց, որը 10 տարի փորձարկել է 216 ճագարի աչքերի վրա: Այդ դեղամիջոցն առաջին անգամ հնարավորություն է տալիս բուժել թթվային և հիմնային այրվածքները՝ վերականգնելով հյուսվածքը: Դեղամիջոցն ավելի արդյունավետ է, եթե վերքը թարմ է: Ըստ պրոֆեսորի՝ դեղամիջոցը՝ էթանոլամինը, շատ հիվանդություններ է բուժում:
«Աչքի համար հարմար գտա այս դեղամիջոցը՝ տեսնելով տեխնոգեն աղետները, քիմիական այրվածքները, լազերային ճառագայթներից վնասումը: 10 տարի քրտանաջան աշխատանք կատարեցի: 52.000 անգամ խոշորացված ցույց տվեցինք բջիջը, որը վերականգնում է այդ ամբողջ վնասված հյուսվածքը: Մեզ հաջողվեց բջջի գենետիկ կոդի վրա ազդել: Բոլորը զարմացել էին, բայց իմ գյուտն իր տեղը չգտավ: Մեզ հիմա ընդամենը 25-30.000 դոլար է անհրաժեշտ, որպեսզի նաև մարդկանց վրա փորձարկենք, որպեսզի արդյունքը ստանանք: Համոզված եմ՝ հետագայում ամեն մի զինվոր, թեկուզ՝ մեր հայ զինվորները, ովքեր գտնվում են Սիրիայում, որտեղ քիմիական զենքեր կան, գրպանում պետք է ունենա էթանոլամին, որ, երբ պայթյուն լինի, ճառագայթում, անմիջապես կաթեցնեն աչքի մեջ, ու յոթ օրից հետքն էլ չի մնա: Որպեսզի դեղամիջոցն արտադրվի, մեկ լիտրն արժե 5000 դրամ, այսինքն՝ 10 դոլար, ու, եթե 2 դոլարով էլ վաճառեն, ասենք, 1000 հատ՝ փոքրիկ սրվակով, կազմում է 2000 դոլար. ֆանտաստիկ եկամուտ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակնաբույժը:
Նրա խոսքով՝ լազերային ճառագայթումով երբ այրում են աչքի հյուսվածքը, գոգավորություն են առաջացնում, և այդ հատվածը հաճախ չի լավանում, իսկ եթե էթանոլամին կաթեցնեին, լրիվ կվերականգնվեր:
Մանուկ Մանուկյանը ցավով նշում է, որ իր գյուտից սկսել են օգտվել հարևան երկրում՝ Իրանում, պարզապես անունն են փոխել:
«Չի կարելի, էլի: Ինձ 20 տարի նսեմացնում են: Գնում, գիտականորեն ապացուցում ես, ու ոչ մի արձագանք: Հոգնել եմ արդեն: Ով որ ներդրում կատարի՝ 6 ամսից իր փողը կստանա, շահույթի 50 տոկոսն էլ իրենն է»,- նշեց ակնաբույժը:
168.am-ի հարցին՝ գյուտը գնելու համար արտասահմանից ցանկություն երբևէ հայտնե՞լ են, ակնաբույժը պատասխանեց.
«Շվեյցարիայից արդեն համագործակցության առաջարկ էին անում, բայց մտանք ԵՏՄ, ու չցանկացան համագործակցել մեզ հետ»:
Մանուկ Մանուկյանն ասաց, որ նամակ է գրել նաև վարչապետին, բայց դեռևս արձագան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր