Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել, հայտնվել ձնակույտում          «Hyundai»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում․ կա տուժած       Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում    

24 հուլ 2019 16:10

Հասել է անոմալ շոգերի 2-րդ ալիքը.ռեկորդային ջերմաստիճաններ են կանխատեսում ամբողջ Եվրոպայում

Արևմտյան Եվրոպա է հասել անոմալ շոգերի երկրորդ ալիքը: Որոշ երկրներում +40 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի + 41,2 աստիճան է գրանցվել, ինչը գերազանցել է 2003 թվականի ռեկորդը:
Օդերևութաբաններն այս շաբաթ ռեկորդային ջերմաստիճաններ են կանխատեսում ամբողջ Եվրոպայում՝ ներառյալ Բելգիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլիսը հայտարարել է, որ նման ջերմային ալիքները «կլիմայի փոփոխության նշան են»:
«Ինչպես տեսանք հունիսին, դրանք (ռեկորդային ջերմաստիճանը) ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ են դառնում»,- հայտնել է նա:
Ջերմաստիճանը Փարիզում հինգշաբթի կարող է նոր ռեկորդային ցուցանիշ գրանցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր