Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

25 հուլ 2019 12:45

Հերթական միջադեպը՝ Մոսկվայից Երևան թռչող օդանավի հետ

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այսօր առավոտյան Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող ինքնաթիռի կմախքը շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է, սակայն դա չի անդրադարձել օպերատիվության և ուղևորների սպասարկման որակի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ այսօր առավոտյան N4 162 չվերթի ժամանակ Կրասնոդարից Մոսկվա ժամանած ինքնաթիռը, որն այնուհետև պետք է Երևան մեկներ, շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Ավիաընկերությունը դադարեցրել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար:

Հաջորդ թռիչքի համար նոր օդանավ է հատկացվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն ավիաընկերության՝ Մոսկվա – Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռի սրահում ծուխ էր հայտնվել: Ուղևորները տարհանվել էին և պահեստային ինքնաթիռով ուղարկվել Երևան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր