Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

27 հուլ 2019 12:40

Գրենլանդիայում կլիմայական տաքացման հետևանքով հուլիսին 160 մլրդ լիտր սառույց է հալվել

Այս տարվա հուլիսին Գրենլանդիան կլիմայական տաքացման հետևանքով արդեն ավելի քան 160 մլրդ տոննայի չափով սառցային ծածկույթ է կորցրել: 

Տաք օդային հոսանքների մոտեցման հետևանքով սառույցը շարունակում է հալվել:

Մասնագետները համեմատության համար նշել են, որ 160 մլրդ տոննա սառույցը հավասար է 64 օլիմպիական լողավազանի պարունակությանը, ընդ որում՝ գնահատվել է միայն կղզու սառցային տեսանելի ծածկույթը:

Կազմակերպությունից հստակեցրել են, որ սառույցների հալոցքի ներկայիս ծավալն առայժմ չի գերազանցել 2012թ.-ի ռեկորդը: Ներկայում արկտիկական ծովերում սառույցի հալոցքի մակարդակը դեռևս ցածր է 1981 և 2010 թվականներին գրանցված նիշից և գրեթե հավասար 2012թ.-ին ցուցանիշին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրենլանդիայում 1980-ականներից մինչ այժմ սառույցների հալման տեմպերն աճել են 6 անգամ: 

Մասնագետների հաշվարկով՝ 46 տարվա ընթացքում Դանիային պատկանող կղզու սառույցների հալոցքը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի՝ 13,7 մմ-ով բարձրացման, ընդ որում՝ այդ ցուցանիշի կեսը է գրանցվել է ուսումնասիրված ժամանակահատվածի վերջին 7 տարվա ընթացքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր