Մահացել է գեղանկարիչ Հրայր Գրիգորյանը

Հրայր Գրիգորյանը ծնվել է
1940 թվականին Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Վեց տարեկանից ապրել և ստեղծագործել է
Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության
բաժինը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1963-1977 թվականներին
սովորել է Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում: 1971 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի
ուսումնարանում: 1975թ նկարիչների միության
անդամ է: Պարգևատրվել է մշակույթի նախարարության մեդալով, գիտության կրթության նախարարության
մեդալով:
Հրայր Գրիգորյանի աշխատանքները
գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ինչպես նաև մի շարք երկրների թանգարաններում:
Հոգեհանգիստը տեղի կունենա
հուլիսի 28-ին՝ ժամը 18:00, հողարկավորությունը հուլիսի 29-ին ժամը 14:00-ին:
Hayacq.com-ի խմբագրակազմը
ցավակցում է Հրայր Գրիգորյանի հարազատներին և ընտանիքի անդամներին: