Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

29 հուլ 2019 10:21

Քաղցկեղի վերջին փուլի դեմ դեղամիջոցն ավելի արդյունավետ է, քան քիմիոթերապիան,այլ բուժման մեթոդները

ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվան համալսարանի գիտնականները հայտնել են նիվոլումաբա դեղամիջոցի հաջող փորձարկման մասին, գրում է MedicalXpress-ը:


Այն օգտագործվելու է քաղցկեղի տարբեր տեսակներ բուժելու համար:
Հետազոտությանը մասնակցել է 270 մարդ: Նշվում է, որ նիվոլումաբայի օգտագործումն ավելի արդյունավետ է, քան 2008 թ-ին առկա մյուս տեսակները՝ քիմիոթերապիա, կենսաբանական թերապիա և այլ բուժման մեթոդներ:
Նիվոլումաբան արգելակում է PD-1 մոլեկուլի ակտիվությունը։ Այն իմունային վերահսկողության կետն է, որը պահում է այն բջիջները, որոնք գրոհում են ուռուցքի վրա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր