Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

23 սեպ 2021 12:36

Գիտնականները գտել են իմունային համակարգով քաղցկեղը հաղթահարելուն սովորեցնելու միջոցը

ԱՄՆ գիտնականները գտել են քաղցկեղային ուռուցքների դեմ պայքարելու նոր միջոց, որոնք ճնշում են ախտահարված հյուսվածքին անմիջապես մոտ հակաուռուցքային իմունային բջիջները։ Պարզվել է, որ խոշոր սեկրետոր բջիջները (Քլարա բջիջներ) արտադրում են հակաիմունասուպրեսիվ գործոններ, որոնք ճնշում են ուռուցքային բջիջները։ Այս մասին տեղեկացվում է Nature Cancer ամսագրում։


Հետազոտողները պարզել են հակաիմունասուպրեսիվ գործոնների ամբողջությունը, որոնք կարող են սեկրետավորվել թոքերում շնչուղիները սառեցնող Քլարա բջիջներով։ Այդ գործոնները ինհիբացնում են ուժեղ ազդող իմունասուպրեսիվ բջիջները, որոնք կոչվում են միելոիդ սուպրեսորային բջիջներ (MDSC), որոնք օգնում են ուռուցքներին խուսափել հակաուռուցքային իմունային պատասխանից։



Ինհիբացված MDSC-ը հանգեցրել է հակաուռուցքային Т-բջիջների քանակի ավելացման ուռուցքի տեղում եւ զգալիորեն բարձրացրել իմունաթերապիայի արդյունավետությունը PD1 իմունագլոբուլինի օգնությամբ։ Օգտագործելով թոքի ոչ փոքր բջջային քաղցկեղի մկնային մոդելը, որը թոքի քաղցկեղի ամենատարածված ձեւն է, գիտնականներն առաջին անգամ պարզել են, որ այդ էֆեկտը հասնում է առավելագույնի ճառագայթման չափավոր չափաբաժնի դեպքում, իսկ ողջ մնացած մկների թիվը ավելացել էր չորս անգամ եւ հասել 40 տոկոսի։ Ճառագայթումը ստիպում է խոշոր սեկրետոր բջիջներին մշակել հակաիմունասուպրեսիվ գործոններ։


Հետազոտության հեղինակները պարզել են, որ կարելի է փոխարինել ճառագայթումը ութ նման գործոնների կոկտեյլով եւ ստանալ նույն հակաիմունասուպրեսիվ էֆեկտը։ Ներկայում գիտնականները պատրաստվում են պարզել, թե ինչ մոլեկուլներ են առավել կարեւոր MDSC-ի ինհիբացման եւ քաղցկեղի բուժման արդյունավետությունը բարձրացնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր