Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

29 հուլ 2019 11:09

Երևանում Վարդավառը տխուր ավարտ է ունեցել աղջկա համար. նրա դեմքին ինչ–որ հեղուկ են լցրել

Երեկ գիշեր Մալայանի անվան ակնաբուժական բժշկական կենտրոն է տեղափոխվել 27-ամյա մի աղջիկ, որն ապրում է Երևանում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա ձախ աչքի ակնագունդը վնասված է եղել։
Ըստ լուրերի՝ աղջիկը պրակտիկանտի կարգավիճակով աշխատում է Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Ատլանտիկ» սրճարանում։ Երեկ Վարդավառի կապակցությամբ մի երիտասարդ շշով ինչ-որ հեղուկ է լցրել աղջկա դեմքին, ինչի հետևանքով էլ նրա աչքը վնասվել է։
Ոստիկանները այդ երիտասարդին հայտնաբերել են և բերման ենթարկել բաժին։
Այժմ իրավապահները պարզում են, թե ինչ հեղուկով լցված շիշ է եղել տղայի մոտ։
Պարզվում են նաև դեպքի այլ մանրամասներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր