Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

29 հուլ 2019 11:58

Մեկ տարվա ընթացքում շահարկել են մարտի 1-ի զոհերի արյունը. Քրեական հետպնդման քողը գնալով մաշվում է

«Այսօր լրանում է մեկ տարին, ինչ քաղաքական հետապնդում է իրականացվում նախագահ Քոչարյանի նկատմամբ»,-այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նշելով, որ այդ հետապնդումն իրականացվում է իշխանությունների և ուղիղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ քրեական հետպնդման քողի տակ:
«Այն, որ այդ քրեական հետպնդման քողը գնալով մաշվում է, եթե չասենք, որ ամբողջովին մաշվել է և ուղղակի դարձել է ծաղրուծանակի առարկա, կարծում եմ՝ արդեն ոչ ոք չի կասկածում»,-ասաց Սողոմոնյանը: 
Սողոմոնյանը հիշեց ուղիղ մեկ տարի առաջ՝ Քոչարյանի կալանավորումից ժամեր անց իր և գործընկերների հրավիրած մամուլի ասուլիսը՝ նշելով.
«Մենք այն ժամանակ հայտարարել ենք, որ սա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդում է, վենդետա է, որը չի տեղավորվում իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի: Այսօր ևս կրկնում եմ: 
Քրեական գործը, որը սարքվել է Քոչարյանի դեմ, ապօրինի է, նրա կալանքը ևս ապօրինի է, և տեղի ունեցողը որևէ կապ չունի Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտման հետ: Այսօր ևս կրկնում եմ»,-ընդգծեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարն՝ ասելով, որ այն իրենք այն ժամանակ չգիտեին, որ հայտնվելու է #SutNikol հեշթեգը, բայց այն այժմ բավականին ժողովրդականություն վայելող է, և չէին կարող ենթադրել, որ ապօրինությունները այս աստիճանի էին հասնելու:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ակնհայտ է  համարում, որ որոշ մարդիկ փորձ էին անում պատրանք ստեղծել, թե քրեական գործում այնպիսի հանցագործություններ են, որ ազգը  ցնցվելու է։

«ՀՔԾ-ին առընթեր մի փաստաբան կար, որ ահասարսուռ ձայնով օր ու մեջ ասում էր՝ գիտե՞ք ինչեր եմ կարդացել, ցնցված եմ, վախեցած եմ։ Հետո երբ գործի նյութերը հասու դարձան, արտահոսք եղավ, հետո տրամադրվեց պաշտպանական կողմին անկեղծ ասած այդպես էլ չգտանք, թե ինչի վրա էին այդպես ցնցվում այդ մարդիկ։ Բացարձակ սուտ էր»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Վիկտոր Սողոմոնյանը։

Նա ընդգծեց, մեկ տարվա ընթացքում շահարկել են մարտի 1-ի զոհերի արյունը, կատարել ապօրինություններ։

«Այս գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները, ու որքան նրանք կարողանում են այս գործը բռնի ուժով առաջ տանել՝ այսինքն ապօրինություններ սանձազերծել, ճնշել դատավորներին»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր