Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

29 հուլ 2019 12:03

Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին գիշերը բերման էին ենթարկել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են Ռ.Քոչարյանին ազատ արձակել։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2018  հուլիսի 28-ին,  առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, բավարարել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Լրագրողների հետ զրույցում Ռ. Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ իրեն և ևս երեք հոգու երեկ գիշերը ժամը 3-ին Մաշտոց-Թումանյան խաչմերուկից բերման են ենթարկել։

«Մեր նկատմամբ կիրառել են բիրտ ուժ, անհիմն բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին։ Քաղաքացիական հագուստով անձիք հարձակվեցին մեզ վրա, ուժ կիրառեցին, ստիպողաբար  նստացրեցին մեքենաներն ու տարան ոստիկանության Կենտրոնի բաժին»,- ասաց  նա։

Գ. Բաղդասարյանի խոսքով, իրենց չեն ներկայացրել իրենց բերման ենթարկելու իրավական հիմքերը, իսկ ոստիկանության բաժանումունքում  ասել են, որ անօրինական գործունեություն են ծավալել։
«Երբ բերման ենթարկած ոստիկանները բացատրություն գրեցին, նշել էին, որ մեզ բերման են ենթարկել, քանի որ չենք ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին»,- նշեց նա։

Ռ. Քոչարյանի աջակցի խոսքով, իրենք իրենց գրասենյակում պատրաստել էին պաստառներ, ցանկանում էին դնել մեքենան՝ պատրաստվելու այսօրվա ակցիային։

«Թե որտեղից էին նրանք տեղյակ ու այդ ժամին հարձակվել էին մեզ  վրա, փորձում էին առգրավել, ըստ էության, այդ պաստառները, պարզ չեղավ։ Ոստիկանության գործունեությունը միտված էր նրան, որ մեր աչքը վախեցնեին։ Բայց մենք շարունակելու ենք մեր գործը»,- ասաց նա։

Փաստաբան Վահե Եփրիկյանն ասաց, որ երբ տեղեկացել է, որ իր ընկերներին բերման են ենթարկել, ներկայացել է Կենտրոնի բաժին, որտեղ պարզվել է, որ նրանց նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում։

Նրա խոսքով, «Նոր Հայաստանում» մարդիկ իրենց համար զբոսնում էին, ոստիկանությունը բիրտ ուժ է գործադրել նրանց նկատմամբ։
«Գիշերը ժամը 3-ին չորս անձի բերման են ենթարկել անհիմն, բիրտ ուժ կիրառելով, Մաշտոց- Թումանյան փողոցների խաչմերուկից: Ըստ էության, նրանք մեզ ճանաչում էին, հետեւում էին, քաղաքացիական հագուստով անձինք հարձակվեցին մեզ վրա, ուժ կիրառեցին, այնուհետեւ մոտեցան Ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ հատուկջոկատայինները, որոնք մեզ մեքենա նստեցրին եւ բերման ենթարկեցին: Երբ մենք խնդրեցինք ներկայացնել բերման ենթարկելու իրավական հիմքերը, ոչ  մի բացատրություն չտվեցին, իսկ բաժանմունքում արդեն փորձեցին արդարանալ, որ մենք անօրինական գործունեություն ենք իրականացրել, դրա համար են բերման ենթարկել, իսկ արդեն արձանագրության մեջ գրեցին, որ մենք չենք ենթարկվել Ոստիկանության օրինական պահանջին»,- ասաց բերման ենթարկվածներից մեկը 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր