Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության          Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին       Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Ազատության հրապարակում    

29 հուլ 2019 13:37

Վերջին օրերին լարվածությունը հայաստանյան սահմաններում է. ինչո՞վ է դա պայմանավորված

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի գնահատմամբ՝ վերջին օրերին լարվածությունը հայաստանյան սահմաններում է: Նրա խոսքով՝ հակառակորդի գործողություններին մեր զինված ուժերը համարժեք պատասխան են տվել: Քանի որ քրեական գործ է հարուցվել, փոխնախարարը լրագրողների հետ զրույցում չանդրադարձավ մանրամասներին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լարվածությունն, այպես պատասխանեց. «Որոշակի առումով մենք հայտարարել ենք, որ հիմա շատ թափով երկու կողմերում էլ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, այսինքն՝ մենք մեր դիրքերն ենք ամրապնդում, հակառակորդը փորձում է իր դիրքերն ամրապնդել, և մենք կասեցնում ենք ցանկացած առաջխաղացման փորձ: Որոշակի առումով լարվածությունը նաև հենց դրա պատճառով է: Այսինքն, մենք մեր ծառայությունն իրականացնում ենք այնպես, որ դիրքային առավելություն հակառակորդը չկարողանա ձեռք բերել»: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր