Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

30 հուլ 2019 10:00

Ստամբուլյան կոնվենցիայի հարցում Փաշինյանը պետք է ընտրի՝սորոսական-գրանտակերների՞, թե ժողովրդի կողմը բռնի.«Իրավունք»

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում ի հայտ եկող վտանգների, իշխանությունների մտադրությունների, Ռոբերտ Քոչարյանի գործով աոկա զար­գացումների, ինչպես նաեւ հնարավոր ագրեսիայի վերսկսման վտանգների շուրջ «Իրավունքը» զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Ամալյանի հետ, ով եւս միացել է «Ոչ Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման նախաձեռնության անդամների անցկացրած ստորագրահավաքին։


– Այո, ես միացել եմ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին եւ կոչ եմ անում բոլորին մասնակցել։ Որովհետեւ սա մի թեմա է, որն ընթացիկ ներքաղա­քական զարգացումների հետ ուղղակիո­րեն կապ էլ չունի։ Սա համազգային, պե­տականության հիմքերին հարվածը կանխելու համար ձեռնարկվող քայլ է։ Ստամբուլյան կոնվենցիան հարված է պետակա­նության հիմքերին, այն հարված է մեր ազ­գային ինքնությանը, տեսակի լինելիու­թյանը։ Սա համազգային նշանակության խնդիր է, եւ ցանկացած հայ մարդ, ով իր երկրի, հայրենիքի ճակատագրով, իր երե­խաների ապագայով մտահոգ է, պետք է մասնակցի եւ իր վճռական «ոչ»–ը ասելով՝ փորձի կանխել այդ սարսափելի վտանգը։

Ո՞րն է վտանգը։ Առաջինը՝ արդեն իսկ ազնիվ չեն այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այդ կոնվենցիան ընդա­մենը կանանց դեմ բռնու­թյունները կանխելու համար է։ Ոչ, որովհետեւ կանանց դեմ բռնությունները կանխելու անվան տակ օրենսդրորեն ամրագրվելու են մի շարք վտանգավոր եզրույթներ 3-րդ սեռի համար, եւ այդ սեռը ընտրելու հնարավո­րությունը ամրագրվելու է օրենսդրորեն, եթե այդ այլանդակությունը վավերացվի։ Մեր հայրենակիցները պետք է շատ հստակ ընկալեն եւ հասկանան հետեւյալը, որ եթե այդ կոնվենցիան վավերացվի, ապա սա ենթադրելու է շարունակական գործընթաց, եւ այդ համատեքստում ըն­դունվելու են նոր օրենքներ։ Փոփոխու­թյուններ են լինելու գոյություն ունեցող օրենքներում, եւ արդյունքում վտանգա­վոր զարգացումներից մեկն էլ լինելու է օրինակ այն, որ դպրոցներում մեր երեխաների առջեւ դրվելու է ինչ-որ մի զզվելի ծրագիր դասագրքի տեսքով, որտեղ ներկայացվելու է, որ նորմալ է, որ ի թիվս իգա­կան եւ արական սեռերի՝ կա նաեւ երրորդ սեռ, եւ դու կարող ես ընտրություն կատա­րել։ Այսինքն` այն, ինչն աննորմալ է, այն, ինչն անբնական է, հավասարեցվում է նոր­մայի հետ, մատուցվում է իբրեւ նորմա դա­սագրքերում, եւ մեր երեխաները, փաստո­րեն, դառնում են այդ այլանդակության զո­հը։


– Հայտնի է, որ եկեղեցին եւս իր դիրքո­րոշումը հայտնել է՝ կոչ անելով իշխանու­թյուններին՝ չվավերացնել կոնվենցիան։ Ըստ Ձեզ՝ ի վերջո, իշխանությունները կա­սե՞ն ոչ այդ կոնվենցիայի վավերացմանը։

– Հայ Առաքելական եկեղեցու դիրքո­րոշումը սպասված էր, այլ կերպ ուղղակի լինել չէր կարող։ Կարծում եմ՝ սա նույն­պես շատ լուրջ ազդակ է մեր որոշ հայրե­նակիցներին։ Նշանակում է, որ վտանգ­ները շատ լուրջ են, եթե եկեղեցին հստակ իր դիրքորոշումը արտահայտել է։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա իշխանություն ասվածը իրենից չի ներկայացնում մոնոլիտ թիմ։ Խառնիճաղանջ թիմ է, ուր սպրդել են ամենատարբեր սորոսական, գրանտակեր տեսակները։ Եվ իրենց բութ համառությամբ, պետականակործան, ուլտրալիբերալ, գլոբալիստական թեզերն են առաջ մղում։ Իհարկե, իշխանության թիմում կան քիչ պետականամետ դեմքեր, ու հասկանում են խնդրի վտանգավորությունը։ Եվ այստեղ շատ հստակ՝  Նիկոլ Փաշինյանը պետք է ի վերջո ընտրություն կատարի, թե ում կողմն է բռնում այս հարցում։ Սորոսական-գրանտակերների՞, թե ժողովրդի ճնշող մեծամասնության կողմը։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր