Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

30 հուլ 2019 17:25

Թեհրանի նախկին քաղաքապետը մահապատժի է դատապարտվել.սպանել է կնոջն ու հանձնվել ոստիկանությանը

Թեհրանի նախկին քաղաքապետ և Իրանի նախկին փոխնախագահ Մոհամադ Ալի Նաջաֆին կնոջ սպանության համար մահվան է դատապարտվել, գրում է Mehr գործակալությունը՝ դատական մարմինների պաշտոնական ներկայացուցիչներին հղումով:

Նաջաֆին մեղավոր է ճանաչվել անցած տարվա մայիսին Թեհրանի հյուսիսում՝ էլիտար թաղամասերից մեկի բնակելի շենքում կնոջը սպանելու համար: Նա ինքն էր հանձնվել իրավապահ մարմիններին և խոստովանել հանցանքը՝ հայտարարելով, որ այն կատարել է ընտանեկան խնդիրների հողի վրա:

Նաջաֆին Թեհրանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2017թ.-ի օգոստոսից մինչև 2018թ.-ի ապրիլը: Իր քաղաքական կարիերայի ընթացքում նա եղել է նաև Իրանի կրթության նախարարի պաշտոնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր