Արդարադատության նախարարը սերտ կապեր ունի Սորոսի հիմնադրամի հետ.թիրախավորել են հայկական ընտանիքն ու եկեղեցին
![](https://analitik.am/wp-content/uploads/news/2019/07/67722786_494705161072211_6891068309656043520_n.jpg)
Այվազյանը նշեց, որ Սորոսի հիմնադրամն աշխարհում հայտնի է որպես այլասերումների և պետական հեղաշրջումների հովանավոր, տարբեր երկրներում ֆինանսավորել է զինված հեղաշրջումներ, ինչի արդյունքում հրահրվել են քաղաքացիական պատերազմներ, զոհվել են հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ և կանայք. «Երբ Սորոսի հիմնադրամը խոսում է բռնոթյունների մասին, սա ցինիզմի վերին աստիճանն է»:
Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը կողմ են այլասերվածները և նրանց իրավունքների պաշտպանները, զանազան հիմնադրամները, մասնավորապես՝ Սորոսի հիմնադրամը, Արևմուտքի գործակալները, կամ ուղղակի գործակալները, ովքեր սպասարկում են Արևմուտքի շահերը:
այդ անձանից մեկն է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Հուլիսի 10-ին Բադասյանն ընդունել է մի շարք ՀԿ-ների և քննարկել հակակառուպցիոն ռազմավարության նախագծի և դատաիրավական բարեփոխումների հարցը: Այդ ՀԿ-ները Սորոսի հիմնադրամի ՀԿ-ներն են: Այսինքն, նրանք են զբաղվելու դատաիրավական բարեփոխումներով: Սա ցույց է տալիս Բադասյանի և Սորոսի հիմնադրամի միջև առկա սերտ կապը: Այդ հիմնադրամն ամեն տեղ է մտնում և փորձում է պարտադրել իր ռազմավարությունը, ինչին Արդարադատության նախարարը դեմ չէ»:
Այվազյանի խոսքերով, կոնվենցիան իր նպատակին չի ծառայում կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարելու առումով, որովհետև եվրոպական այն երկրները, որոնք վավերացրել են կոնվենցիան, կանանց նկատմամբ բռնությունները տասնյակ անգամներով գերազանցում են Հայաստանի դեպքերին ու նվազման միտում նույնիսկ չկա. «Օրինակ Ֆրանսիայում 2017 թվականին 17 անգամ ավել է եղել, Նիդերլանդներում 58 անգամ, Գերմանիայում՝ 8 անգամ. Հիշեցնենք, որ անցած տարի ԵՄ միանգամից երեք պետություն՝ Բուլղարիան, Սլովակիան, Լատվիան, հրաժարվեցին վավերացնել կոնվենցիան: Երեքն էլ նույն հիմնավորումներով, որ այնտեղ առկա է երրորդ սեռի գաղափարը»:
Բանախոսը պնդեց, որ այսօր Արևմուտքի կողմից թիրախավորված են մեր երկու ազգային ինստիտուտները՝ ընտանիքն ու եկեղեցին. «Եկեղեցու դեմ արդեն մեկ տարի է արշավ է ընթանում, որն, իմ գնահատմամբ, կազմակերպված է արևմտյան հատուկ ծառայությունների կողմից»: