Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 օգոս 2019 14:02

Կոտայքի մարզում․ նախնական տեղեկություններով՝ որոտացել է պայթյուն, վնասվել են հայտնի գործարարի Range Rover-ն ու մեկ այլ ավտոմեքենա

Քիչ առաջ արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի ձայն է լսվել Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի թևերի հարևանությամբ գտնվող կամրջի հատվածում։ Պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի և Ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր