Մոսկվայում անոմալ ցուրտ եղանակ Է հաստատվել
Լույս օգոստոսի 5-ի գիշերը Մոսկվայում ամենացուրտն Է դարձել ամռան սկզբից ի վեր:
Այդ մասին հայտնել Է «Ֆոբոս» եղանակի կենտրոնի աշխատակցուհի Ելենա Վոլոսյուկը:Նրա խոսքով՝ գիշերային ժամերին քաղաքում ջերմաստիճանը նվազել Է մինչև պլյուս 6,7 աստիճան: Ընդ որում, Մոսկվայի արևելքում ցրտել Է մինչև պլյուս 1,9 աստիճան:
Նշվում է, որ ամսվա սկզբին Մոսկվայում և ՌԴ կենտրոնական մասում գրանցվելու է նորմայից ցածր ջերմաստիճան, ինչը չի տարածվի երկրի եվրոպական հատվածների վրա:
Դրանից զատ, ողջ ամսվա ընթացքում շատ քիչ տեղումներ կլինեն:
Երկուշաբթի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում կդիտվի անոմալ ցուրտ եղանակ, նշել Է Վոլոսյուկը: «Ջերմաստիճանային ռեժիմը 8-10 աստիճանով ցածր կլինի նորմայից… Ջերմաստիճանն անոմալ ցածր Է: Նման տևական ցուրտ չի եղել գործիքային դիտարկումների ողջ ժամանակշրջանում»,- ճշտել Է նա: