«Թրամպի ուղու» վրա վերահաստատում եմ՝ մաքսային ծառայություն գործելու է          Տեսանյութ.Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան       Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

07 օգոս 2019 11:44

Տեսանյութ.Կիևյան կամրջից ցած նետված երիտասարդ աղջիկը կենդանության նշաններ է ցույց տվել. մանրամասներ

Օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ է ցույց տվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ունի՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։

«Տուժածը գիտակցություն չունի, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար»,–ասաց «Արմենիա» ԲԿ–ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր