Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև          Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

08 հուն 2022 12:50

17-ամյա տղան Կիևյան կամրջից ընկել է. ծառերը փրկել են նրա կյանքը

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում շտապօգնության հերթապահ  բրիգադի կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի, որը տեղեկացրել է, որ  ինքը Կիևյան կամրջից ընկել է ծառերի վրա:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:


Օպերատիվորեն ժամանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն  ժամանել  է նաև բժիշկների  հերթապահ խումբը:


Փրկարարները, բժիշկներն ու պարեկները Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետի ափին, ծառերի տակ հայտնաբերել են երիտասարդ տղային՝ մարմնական վնասվածքներով: Բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին վիրավորին, պարանոցին տեղադրելով ֆիքսատոր և փրկարարները, պարեկներն ու բժիշկները պատգարակով այդ երիտասարդին մոտեցրեցին շտապօգնության ավտոմեքենային, որն էլ նրան տեղափոխեց «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց  տեղափոխվածը  17-ամյա Տարոն Հ.-ն է: Տեղի ունեցածը անզգուշություն է, թե ինքնասպանության փորձ, պարզվում է:  Հավանականությունը՝ անզգուշությունն է, երբ  տղան պատահմամբ ընկել է կամրջից: Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր