ՔՊ շարքերում խուլ դժգոհություն կա․ «Հրապարակ»          ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները՝ խորացել. «Ժողովուրդ»       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 6-ի համար    

17 հուն 2020 12:40

Երիտասարդը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջից

Երիտասարդը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով Դավթաշենի կամրջիցՀունիսի 16-ին, ժամը 22:03-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
 
Փրկարարների և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի համատեղ ջանքերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր