Տեսանյութ. Սա ընտրություն է Վարչաբենդի և Կոմիտասի, ազատության և ստրկության, եկեղեցի սարքողի և քանդողի միջև          Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության       Երևանում բшխվել են «Mercedes», «Hongqi», «Chevrolet», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները    

07 օգոս 2019 12:01

Նոր տիպի բալիստիկ հրթիռները նախազգուշացում են Վաշինգտոնի և Սեուլի համար․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է նոր տիպի բալիստիկ հրթիռների գործարկումը: Այդ մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ըստ գերատեսչության, ԿԺԴՀ ղեկավարն անձամբ վերահսկել է դրանց գործարկումը: Հրթիռներն արձակվել են երկրի արևմտյան հատվածում տեղակայված օդանավակայանից և թռել են դեպի կենտրոնական շրջաններ:
Ըստ Կիմ Չեն Ընի, հռթիռների մեկնարկը «նոր նախազգուշացում է»՝ ի պատասխան Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զորավարժությունների:
Ավելի վաղ, Հարավային Կորեայի միացյալ շտաբի ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրել էին կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու մեջ, որոնց գործարկումն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր