Տեսանյութ. Եթե մեղադրանքը հաստատվի, հայուհուն 3 տարվա ազատազրկում է սպասվում, նաև արտաքսում Եգիպտոսից

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո Եգիպտոսի գրաքննության խարհուրդը մեղադրել է պարուհուն այլասերման դրդելու մեջ: Սոֆինազը նշել է, որ ինքը մշտապես հետևել և պահպանել է էթիկայի նորմերը, երբեք չի պարել մերկ, իսկ պարի ժամանակ իրեն միացած աղջկա գործողությունների համար պատասխանատու չէ:
Եթե մեղադրանքը հաստատվի, ապա Սոֆինազը կարող է մինչև 3 տարվա ազատազրկման դատապարտվել, որից հետո նրան կարտաքսեն երկրից:
Նշենք, որ 2015 թվականին նա դատապարտվել էր կես տարվա ազատազրկման և վճարել 15000 եգիպտական ֆունտ (մոտ 900 դոլար) տուգանք այն բանի համար, որ պարի ժամանակ կրած զգեստը նման է եղել Եգիպտոսի դրոշին:
Տեսանյութը դիտեք այստեղ