«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

09 օգոս 2019 13:53

Տեսանյութ. Ինչո՞ւ են կրճատումներն արվում մանկապարտեզներին տրամադրված գումարներից և ոչ թե պարգևավճարներից

Դեռ անցյալ տարի Երևանի բյուջեյով 1 միլիարդ 400 միլիոն դրամ էր տրամադրվել մայրաքաղաքի վերանորոգման համար, սակայն քաղաքապետարանը որոշել է նախակրթարաններին հատկացված այդ գումարից 91 մլն դրամ տրամադրել կոմունալ տեխնիկա ձեռք բերելու համար:

Ավագանու օգոստոսի 9-ի նիստում ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են կրճատումներն արվում մանկապարտեզներին տրամադրված գումարներից և ոչ թե պարգևավճարներից, գործուղումներից:

Նիստը վարող Երևանի առաջին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ 2018թ. նոյեմբերին շինարարական կազմակերպությունների լիցենզավորման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Դրա պատճառով քաղաքապետարանը չի կարողացել նախագծման համար մրցույթներ հայտարարել: Հարցը լուծվել է այս տարվա փետրվարին: Այժմ պատրաստ են 21 մանկապարտեզների վերանորգման նախագծերը: Առաջիկայում մրցույթով կընտրեն շինարարական կազմակերպություններին: Մինչև դեկտեմբեր կկարողանան սկսել 6 մանկապարտեզի վերանորոգում: Եվ երկրորդ՝ նախապես տրամադրված 1 միլիարդ 400 միլիոն հազար դրամը բավարար չէր 21 նախակրթարաններ նորոգելու համար: Ուստի՝ վերոնշյալ գումարից կրճատում է արվել: Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզների նորոգմանը, դա կարվի եկող տարի գարնանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Սարգսյանն իր գործընկերոջ ասվածին հավելեց, որ գումարի կրճատումից որևէ մանկապարտեզի նորոգում չի տուժելու:
Նշենք, որ ավագանու նիստին քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայությունը տարօրինակ էր ավագանու անդամների համար: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետաքրքրությանն ի պատասխան նշվեց, որ քաղաքապետը բացակայում է առողջական խնդիրների պատճառով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր