Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 29-ի համար          Փաշինյանի` «դոմփել», «Ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով որոշման ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»       Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ»    

12 օգոս 2019 11:41

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման նոր անալիզը կօգնի խուսափել ոչ անհրաժեշտ վիրահատություններից

Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման արյան ինովացիոն անալիզը կօգնի խուսափել հազար ոչ անհրաժեշտ վիրահատություններից, ինչպես նաեւ հիվանդությունը կառավարել տարբեր փուլերում: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել հետազոտողների միջազգային խումբը:
Նոր մեթոդը ստացել է TARDIS անվանումը եւ իրենից ներկայացնում է «հեղուկ բիոպսիա», որը նույնականացնում եւ հայտնաբերում է շրջանառվող ուռուցքային ԴՆԹ-ն (ctDNA): TARDIS-ի զգայունությունը 100 անգամ գերազանցում է ctDNA-ի ստուգման գոյություն ունեցող այլ արյան անալիզների ցուցանիշներին:
Փորձի շրջանակում TARDIS-ը կիրառվել է արյան 80 նմուշների համար, որոնք վերցվել էին տարբեր փուլերում գտնվող կրծքագեղձի քաղցկեղով կանանցից: Արդյունքում անալիզը ctDNA-ն հայտնաբերել է յուրաքանչյուր պացիենտի մոտ, ընդ որում՝ դեռեւս մինչեւ բուժում սկսելը:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ բրիտանական Cancer Research UK կազմակերպությունից պրոֆեսոր Կառլոս Կալդասը, նշում է. «TARDIS-ի զգայունությունը չափազանց կարեւոր է բուժման դադարեցման կամ փոփոխման տեսանկյունից»:
Անալիզի արդյունավետության հաստատման համար նախատեսվում է անցկացնել ավելի քան 200 պացիենտի մասնակցությամբ ծավալուն հետազոտություն:
Աշխատանքի արդյունքներով գիտական հոդվածը ներկայացվել է Science Translational Medicine պարբերականում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր