Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

12 օգոս 2019 16:51

Տեսանյութ. Վերջին լարվածությունը՝ կրակոցները, պայմանավորված են նրանով, որ հակառակորդը փորձում է զսպել մեր ձեռքբերումները.ՊՆ փոխնախարար

Վերջին երկու շաբաթներին հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի շատ են ինժեներական աշխատանքների կատարման պատճառով: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Վերջին 1-2 շաբաթվա ընթացքում միայն մի քանի օր է, որ կրակոցները սովորականից ավելի շատ են եղել։ Ինչպես հայտարարել ենք՝ դրանք հիմնականում ինժեներական աշխատանքների կատարման արդյունք են, երկկողմանի, շատ ինտենսիվ ընթանում են ինժեներական աշխատանքներ եւ մեր դիրքորոշումը ՊՆ-ի կողմից իրականացվող քաղաքականությունն հետեւյալն է, որ որեւիցե կերպ հնարավորություն չտրվի հակառակորդին ոչ միայն առաջխաղացում չունենա՝ դիրքային առավելության առումով, այլեւ ամրացնելու առումով»,- ասաց Բալայանը։


Պաշտպանության փոխնախարարը հավելեց, որ հայկական կողմի ինժեներական աշխատանքների արդյունքում կան նշանակալի ձեռքբերումներ՝ հայաստանյան գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում։
«Եվ մեր վերջին լարվածությունը հենց դրա արդյունք է, որ հակառակորդն է փորձել որոշակի առումով զսպել մեր այն ձեռքբերումները, որոնք արդեն իսկ ունենք ու փորձում ենք ամրապնդել։ Եղանակի հետ կապված կարող է մառախուղ լինի, եւ դրա արդյունքում լինեն կրակոցներ։ Երեկ ես եղել եմ Խաչիկ գյուղի հատվածում եւ ասեմ, որ համեմատաբար հանգիստ էր։ Կրակոցները քիչ էին կամ գրեթե չկային։ Մի փոքր կրակոցներ կային Զանգակատան ուղղությամբ, բնակավայրերից այն կողմ գտնվող մարտական դիրքերում։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայկական ուժերի կողմից վերահսկելի է։ Կրակոցների քանակը սովորականի պես է»,– ասաց նա։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր