12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

13 օգոս 2019 12:59

Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին մեղադրել են անվայել սեքսուալ բնույթի վարքագիծ դրսևորելու համար

Մի քանի կին իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգություններում, հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն փորձել է կանանց ստիպել իր հետ սեռական կապի մեջ մտնել որոշակի դեր ստանալու խոստման  դիմաց, իսկ «մերժվելու դեպքում մասնագիտական առումով նրանց պատժել է»:


8 երգչուհի եւ մեկ պարուհի գործակալությանը հայտնել են, որ իրենք սկսած 80-ականներից տարբեր ժամանակաշրջաններում Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել: 8 կանայք ցանկացել են անանուն մնալ՝ բացատրելով դա նրանով, որ դեռ աշխատում են այդ ոլորտում կամ անհանգստանում են հասարակության բացասական արձագանքի համար: Երգչուհի Պատրիսիա Վուլֆը համաձայնել է բացահայտել իր անունը: Եւս 6 կանայք հայտնել են, որ երգիչն անվայելուչ առաջարկներ է արել, որոնց պատճառով նրանք իրենց անհարմար են զգացել:
Associated Press-ը մոտ 30 երգչուհիների, պարողների, երաժիշտների եւ թատրոնի այլ աշխատակցիների հետ հարցազրույցներ է անցկացրել, որոնք նշել են, որ Դոմինգոյի կողմից անվայել սեքսուալ բնույթի վարքագիծ են նկատել:
Գործակալության տվյալներով՝ Դոմինգոն հերքում է  բոլոր մեղադրանքները:
«Դրանք անանուն մարդկանց մեղադրանքներ են, որոնք 30 տարվա վաղեմության իրադարձությունների մասին են, խորը անհանգստություն են առաջացնում եւ սխալ են ներկայացված», - ասել է նա:
«Ինձ համար ցավալի է լսել, որ ես ինչ-որ մեկի նեղացրել եմ կամ ստիպել եմ վատ զգալ՝ անկախ նրանից, թե որքան վաղուց է դա եղել՝ չնայած իմ լավագույն մտադրություններին: Ես վստահ եմ , որ իմ բոլոր հարաբերությունները եւ կապերը միշտ ողջունվել  եւ երկկողմ համաձայնությամբ են եղել:
Նրանք, ովքեր գիտեն ինձ եւ աշխատել են ինձ հետ, գիտեն, որ ես այն մարդը չեմ, որը կանխամտծված ինչ-որ մեկի վնաս կպատճառեր, կվիրավորեր կամ կշփոթեցներ», - ասել է երգիչը:
«Այնուամենայնիվ, ես գիտակցում եմ, որ այն կանոնները եւ չափանիշները, որոնցով մեզ այսօր գնահատում են եւ պետք է գնահատեն, տարբերվում են նախկինում գոյություն ունեցածներից: Ինձ համար պատիվ է ունենալ ավելի քան 50 տարվա օպերային կարիերա եւ ես ինձ դատելու են ամենաբարձր չափանիշներին համապատասխան», - հավելել է Դոմինգոն:
Գործակալությունը նշում է, որ ոչ մի կին չի կարողացղել նյութական ապացույցներ ներկայացնել, Associated Press-ի հետաքննությունը հիմնված է բանավոր ցուցմունքների վրա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր