Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

13 օգոս 2019 13:44

Հերթական խմբակային վեճը գիշերային ակումբում.ոստիկաններին սպառնացել է, որ կսպանի նրանց

Նոր Նորքում գտնվող Դիվա գիշերային ակումբի մոտ հերթական խմբակային վեճն է տեղի ունեցել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող կարմիր բերետավորները։ Վեճի մասնակիցներից մեկը հարձակվել է ոստիկանության ծառայողներից մեկի վրա, քաշքշել նրան ու պատռել համազգեստը։
Ըստ տեղեկությունների` տղամարդու ձեռքին դանակ է եղել. նա ոստիկաններին սպառնացել է, որ կսպանի նրանց։ Անմիջապես հավելյալ ուժեր են հրավիրվել դեպքի վայր, որտեղից վեճի բոլոր մասնակիցները, այդ թվում` դանակավորը, բերման են ենթարկվել ոստիկանություն։
Տղամարդը մայրաքաղաքի բնակիչ է, 32 տարեկան, չի աշխատում։ Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր