Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 օգոս 2019 13:19

Տեսանյութ.Հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրային մեղադրել են Պակիստանի հետ «միջուկային պատերազմ հրահրելու» համար

Հնդիկ դերասանուհի, մոդել և երգչուհի Պրիյանկա Չոպրային մեղադրել են Պակիստանի հետ «միջուկային պատերազմ հրահրելու» համար, գրում է The Guardian-ը:

Դերասանուհին, որը նախքան Հոլիվուդ տեղափոխվելը մեծ ճանաչում է ունեցել Բոլիվուդում, Լոս Անջելեսում կայացած BeautyCon 2019 կոսմետիկ միջոցառման (նորաձևության փառատոն Լոս Անջելեսում) ժամանակ բախվել է լսարանի անդամներից մեկի մեղադրանքներին:
Դերասանուհու հետ հարցուպատասխանի ժամանակ լսափողը տրամադրել են Այշա Մալիկ անունով կնոջը:

«Ինձ համար ծանր էր լսել, թե ինչպես եք խոսում մարդասիրության մասին, քանի որ որպես ձեր պակիստանցի հարևան՝ ինձ քաջ հայտնի է ձեր կեղծավորության մասին»,- ասել է կինը:
Մալիկը մեջբերել է Չոպրայի՝ փետրվարի 26-ին արված թվիթերյան գրառումը, որտեղ դերասանուհին ասում է «Jai Hind»՝ «Հաղթանակ Հնդկաստանին»:
Աղբյուրը հիշեցնում է, որ միջուկային զենքերով զինված Հնդկաստանն ու Պակիստանը ներգրավված են վիճելի Քաշմիր շրջանի համար հակամարտության մեջ:
«Դուք ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպանն եք խաղաղության հարցերով, և դուք խրախուսում եք Պակիստանի դեմ միջուկային պատերազմը»,- հայտնել է կինը և հավելել. «Որպես պակիստանցի կարող եմ ասել, որ ինձ նման միլիոնավոր մարդիկ աջակցում էին ձեր բոլիվուդյան գործունեությունը»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կնոջը թույլ չեն տվել ավարտել իր խոսքը և լսափողը խլել են նրա ձեռքից:
«Ես ձեզ լսում եմ: Կարող եք ձեր սիրտը թեթևացնել որքան ուզում եք»,- հայտնել է 37-ամյա դերասանուհին և հավելել. «Ես պատերազմի կողմնակից չեմ, բայց հայրենասեր եմ»:
Դերասանուհին նաև խնդրել է չբղավել իր վրա, քանի որ իրենք այստեղ են հանուն սիրո և համերաշխության, բայց նաև շնորհակալություն է հայտնել իր կարծիքը բարձրաձայնելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր