12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

14 օգոս 2019 14:29

Ուշադիր նայեք. ադրբեջանական կողմի հրապարակած նկարները բոլորովին այլ բան են փաստում

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանական կողմի հրապարակած նկարները բոլորովին այլ բան են փաստում, չնայած այն բանին, որ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ հայ զինծառայողը ինքնակամ լքել է հայկական դիրքերը և անցել ադրբեջանական կողմ:
Առաջին նկարում զինծառաողի պարանոցի և գլխի հատվածում կարմիր շեղ հետքն է: Սա փաստում է նրա մասին, որ զինվորը ստացել է ինքնաձիգի կոթի շեղ հարված: Ինչպես հայտնի է, այդպիսի հարվածից հետո մարդ կորցնում է գիտակցությունը: Սա փաստում է, որ զինծառայողին հետևից մոտեցել և հարվածել են, որպեսզի կորցնի գիտակցությունը և ազդանշան չտա: Երկրորդ նկարում շապիկի ուսերի հատված և՛ պոկված է, և՛ ճմրթված: Այսինքն, երկու ձեռքով շապիկի հենց այս հատվածից են բռնել և հնարավոր է քարշ են տվել: Իսկ քարշ տալու մասին փաստում է փոշու մեջ կորած նրա տաբատը և զինվորական բատինկեքը: Երրորդ նկարը ևս փաստում է նրա մասին, որ զինծառայողին քարշ են տվել, ինչի հետևանքով մացառներից, փշերից առաջացել են այդ քերծվածքները: Իսկ կրկին երրորդ նկարում բատինկան շատ ավելի լավ ու պարզ է երևում, որից էլ պարզ է դառնում, որ նա ոչ թե քայլելով է գնացել, այլ քարշ տված են տարել: Ուշադիր եթե նայեք, ապա կտեսնեք, որ փոշին, հողը բատինկի կապիչներից ներս է լցվել, ինչպես նաև բատինկի վերևի մասից է լցվել ներս:
Կան մարդիկ, որ ասում են, լավ ինչի՞ պետք է Ադրբեջանը ասի լքել է դիրքը, կարող է ասել, որ դիվերսանտ է և 20 տարի դատել: Ոչ, Ադրբեջանին այս պահին պետք է, որ իր հասարակությանը ներկայացնի, թե Հայաստանի բանակը որքան վատն է, որ անգամ իրենց կողմն են անցնում հայ զինվորները, որ պատերազմի դեպքում միանշանակ հաղթելու են:

Հ.Գ. Սա բացառապես իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր