Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի          Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել, լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ քայլեր ձեռնարկել       Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքից    

14 օգոս 2019 15:07

Ոչ մի երկիր չի հանդգնի ճնշում գործադրել մեր երկրի նկատմամբ. Ուրուգվայի ԱԳ նախարարը՝ Արցախի հարցով ճնշումների մասին

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Ադրբեջանի կողմից որևէ ճնշում եղե՞լ է Արցախի հետ հարաբերությունների զարգացումը կանխելու համար:

«Մենք չենք զգում, որ անհարկի ճնշումներ կարող են լինել, քանի որ աշխարհի ոչ մի երկիր չի հանդգնի անհիմն կերպով ճնշումներ գործադրել Ուրուգվայի նման երկրի նկատմամբ, որ պատմության ողջ ընթացքում անհրաժեշտ քայլերը կատարել է՝ ցույց տալու համար իր հանձնառությունը՝ խաղաղությանը, փոխըմբռնմանը և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների օգտին»,- ասաց նա:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ իրենց երկիրը խաղաղության սիրահար է, և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին:

«Ուրուգվայը խաղաղության սիրահար երկիր է, և պարոն նախարարը շատ հստակ ու պարզ մեզ բացատրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Մեր երկիրը աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում 1995 թ. ստանձնած մանդատի համաձայն, որպեսզի բանակցված լուծում ձեռք բերվի՝ հիմնված նաև ՄԱԿ-ի հիմնադիր փաստաթղթում ներառված սկզբունքների վրա: Ինչպես ասում է իմ ընկեր նախարարը՝ այս կոնֆլիկտի խաղաղ լուծմանն այլնտրանք չկա»,- նշեց նախարարը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր