Տեսանյութ.Տասնամյակներ շարունակ հայ քաղաքական միտքն այնքան հասու չէր, որքան Հայ եկեղեցու զգուշավոր միտքը          Երևան-Դիլիջան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել       Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 27-ի համար    

14 օգոս 2019 16:02

Փոթորկային նախազգուշացում՝ ուժեղ շոգի պատճառով

Սոչիում փոթորկային նախազգուշացում են հայտարարել  37 աստիճան ուժեղ շոգի պատճառով, հայտնում են քաղաքային իշխանությունները, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքի Քաղաքացիական պաշտպանության վարչության հաղորդմամբ՝ հանգստավայրի տարածքում ուժեղ շոգ է սպասվում:


«Ուշադրություն: Փոթորկային նախազգուշացում: Առաջիկա 3 ժամերին եւ մինչեւ օգոստոսի 14-ի օրվա վերջը, ինչպես նաեւ օգոստոսի 15-ի օրվա ընթացքում հնարավոր է օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում:  Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ+37 С», - ասվում է հաղորդագրությունում:
Փրկարարները բնակիչներին եւ զբոսաշրջիկներին խնդրում են խուսափել արեւի տակ երկար գտնվելուց, պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, խարույկներ չվառել դրա համար չնախատեսված վայրերում:
Երեքշաբթի Տուապսեում անտառային հրդեհ էր բռնկվել: Բռնկումը տեղայնացել էր 0,8 հա մակերեսում: Այն կարողացել էին մարել ՌԴ ԱԻՆ ավիացիայի ներգրավմամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր