11:37 - Դեկտեմբերի 13-ին մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից         11:32 - Տեսանյութ. Նորածինը մահացել է, մորը փրկել են.Մանրամասներ նորածնի մահվան դեպքից      11:14 - Կարևոր դրվագ հիշեցի.Ֆլեշի Բարսեղին պետբյուջեից «գրեֆ» արած միլիոն դոլարը կարո՞ղ է ոչ միայն ընտրակաշառք բաժանելու համար էր, թե նաև մարդասպաններ վարձելու    

15 օգոս 2019 14:18

Քոչարյանի պաշտպանի խայտառակ հայտարարությունը.Է՞լ ինչի են պատրաստ Քոչարյանն ու իր փաստաբանը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Հանրային հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում խոսել է 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Արցախի զորամասերից Երևան զորք բերելու մասին: Նա ասել է, որ զորքը բերվել է ազատագրված շրջաններից, որտեղ տեղակայված զորամասերը Հայաստանի զինված ուժերի մաս են:
Լրագրողի հարցին, թե ազատագրված շրջանները չե՞ք համարում Արցախի Հանրապետության մաս, փաստաբանը պատասխանել է. «Արցախի Հանրապետության մաս այդ տարածքները չեն կարող համարվել ապրիորի»:
Խուդոյանը պնդել է Քոչարյանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերից ոչ մի զինծառայող չի ներկայացել Հայաստանի Հանրապետություն:

Մի կողմ թողնենք այն, որ Արցախի Պաշտպանության նախարարի այն ժամանակվա տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) իր ցուցմունքներում այլ բան է հայտարարում: Խոսքն այս դեպքում այլ բանի մասին է: Փաստաբանների հանդեպ չի կարող որեւէ դժգոհություն լինել, թե ում են նրանք պաշտպանում: Բայց ամեն գնով պաշտպանյալին արդարացնելու համար փաստաբանն իրավականից անցել է այլ հարթություն, հարվածի տակ դնելով հայկական երկու պետությունների քաղաքական դիրքերը:
Ավելին, փաստաբանը անում է հայտարարություն, որով կասկածի տակ է դնում այդ տարածքների պատկանելությունը Արցախին, այն դեպքում, երբ Արցախի Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են ներկայիս սահմանները:

Փաստաբանն իհարկե կարող է արդարանալ, որ ինքը ներկայացրել է պարոն Քոչարյանի դիրքորոշումը Արցախի սահմանների ու տարածքների վերաբերյալ:
Է՞լ ինչի են պատրաստ Քոչարյանն ու իր փաստաբանը:
Պաշտոնական Ստեփանակերտը կարձագանքի՞ այս մեղմ ասած խայտառակ, իրականում հակապետական հայտարարություններին:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր