Տեսանյութ.Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռ է բախվել, զոհվել է 10 մարդ          Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 23-ին    

16 օգոս 2019 11:14

Չեմ հասկանում սրանք են ապուշ, թե՞ մեզ են ապուշի տեղ դրել. Տիգրան Զարիկյան

Տնտեսագետ Տիգրան Զարիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամուլսարի գործով միջազգային փորձագետ կոչվածներն առաջարկել են, որպեսզի «Լիդիանը» 100 տարվա փոխարեն ստանձնի 500 տարվա պարտականություն՝ մեղմացնելու ջրային ռեսուրսների վրա վնասակար նյութերի ազդեցության ռիսկերը: Ուզում եմ բառեր գտնել մեկնաբանելու, բայց դժվարանում եմ, չեմ հասկանում սրանք են ապուշ, թե՞ մեզ են ապուշի տեղ դրել: Այսինքն` ստացվում է, որ կան ռիսկեր, որոնք պետք է 500 տարի վերահսկվեն և մեղմացվելուն ուղղված միջոցներ ձեռնարկվեն ու լուրջ մտածում են, որ սա կարո՞ղ է համարվել կառավարելի ռիսկ, որ որևէ կազմակերպություն ոսկու հանք շահագործելուց հետո 500 տարի տեր կլինի՞ այդ թափոններին: Չէ, իրենք ընհանրապես պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում 500 տարի և ինչ փոփոխությունների է ենթարկվելու աշխարհն այդ ընթացքում, նման արագությամբ: Միայն վերջին 100 տարվա ընթացքում մի քանի անգամ քարտեզը գլոբալ փոփոխությունների է ենթարկվել և ինչքան պետական միավորներ են կազմաքանդվել կամ վերացել, ինչքան միջազգային պայմանագրեր են ոտի տակ տրվել, ինչքան լիդիաններ են վերացել ու տեղը նորերը բուսնել, ինչքան... Բայց սա դեռ ծաղիկներն են, իրական աբսուրդն այն է, որ այս հանճարեղ ԵԶրակացության համար մեր պետական բյուջեից վճարվել է 396000 դոլար (նախորդ կառավարության նիստի ժամանակ քննիչն է սա հայտարարել) և քննչական մարմինները, եզրակացնելով իրենց վերջին հայտարարությունից, այն արդեն հիմք են ընդունել Ամուլսարի գործով քրեական գործը կառչելու համար: Ավելին, ամեն ինչ տանում է նրան, որ կառավարությունը նույնպես հիմնվելու է այս ԵԶրակացության վրա, չէ որ իրենք ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ կառույցներ են և այնտեղ աշխատում են միմիայն ԱՆԱՉԱՌ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր