Տեսանյութ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ամանորի ուղերձը          Տեսանյութ.Նոր տարին դիմավորում ենք տագնապներով և անորոշություններով լեցուն պայմաններում, ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը       Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին    

16 օգոս 2019 13:07

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայողին. նա բողոք չունի

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Վերջիններս հաղորդում են, թե հայ զինծառայողը պահման պայմաններից ու իր նկատմամբ վերաբերմունքից դժգոհություններ չի ունեցել:

Արայիկ Ղազարյանը թարգմանչի օգնությամբ հաղորդակցվել է օմբուդսմենի ներկայացուցիչների հետ, տեղեկացրել, որ անցել է բուժզննություն, առողջական վիճակը նորմալ է, գոհ է պահման պայմաններից, վերաբերմունքից ու սնունդից: Ղազարյանն, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նաև հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում և որևէ բողոք չունի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր