Հայ գործարարը մտադիր է Հայաստանում թանկարժեք՝ ամսական 2000 դոլարանոց ծերանոց բացել
![](https://i.ytimg.com/vi/3iOK4WZVeIo/maxresdefault.jpg)
«Հիմա կարող եմ վստահ խոսք տալ, որ մեր 20 հեկտար տարածքում ոչ մի տեղ ասբեստ չկա: Մենք ամբողջ ասբեստը հավաքել ենք եւ կխնդրեմ երկրի ղեկավարությունից, որ քաջալերեք, որ գյուղերում եղած ասբեստը հավաքեն, մեղք է էս ժողովուրդը»,-ասաց նա:
Արթուր Զաքարյանը նշեց, որ իրենց արտադրած պանիրն արդեն ներկայանում է ԱՄՆ-ում: «Ներկայում մեր արտադրամասերը շատ ակտիվ են, իսկ ապագայի համար ծրագիր ունենք Հայաստանում մեկ հատ ծերանոց կառուցենք: Բայց ոչ թե ծերանոց ամիսը 100 դոլարով, այլ 2 հազար դոլարանոց մեկ ընտանիքի համար. ոչ միայն Հայաստանից, այլեւ տարբեր երկրներից, Ամերիկայից ու Եվրոպայից: Արդեն հետաքրքրությունը կա, բիզնես պլանն արդեն պատրաստ է»:
Նա հանդես եկավ իշխանություններին ուղղված խնդրանքներով. «Տուրիստական կենտրոններ բացել որոշ քաղաքներում, նաեւ տուրիստական հեռախոսներ դնել, որ տուրիստները կարողանան իրենց գանգատը հասցնել տեղ: Այսինքն, տաքսին իրավունք չունենա մի գերմանացի տուրիստից Երեւանից Գառնի բերելու համար 100 դոլար ուզի»: