Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

17 օգոս 2019 17:05

Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել

Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ Մուրադ Օզմանյանն առավոտյան ոչխաների մի մասը վնասված ու հոշոտված է գտել: 
Ոչխարները ոչ թե անասնագոմում են պահվում, այլ տնից բավական հեռու` ցանցով առանձնացված տարածքում: Երբ է դեպքը տեղի ունեցել, չի կարող ասել: Ականատեսներ չկան: Չգիտի նաև, վայրի շները, թե գայլներն են հոշոտել ոչխաներին: Ընդհանուր առմամբ, 130 ոչխար ունի, որից 5-ը վնասված է, 15-ը` հոշոտված:
Վերջին երեք տարում այս գյուղում նման դեպք չէր եղել:
Դեպքի մասին տղամարդը Քանաքեռավանի գյուղապետին է տեղեկացրել: Գյուղապետարանում կարծում են` վայրի շներն են ոչխարները հոշոտել: Բնակիչները պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում խնդրի վրա, խնդրում են հարցը լուծել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր