Հունիսի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ, մայրը մահացել է, բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար    

29 մայիս 2025 13:10

Նորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառ

Նորատուսում գայլերը հոշոտել են բազմազավակ ընտանիքին պատկանող 70-ից ավելի ոչխար և գառԱյսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ 35-ամյա Արայիկ Հայրապետյանը տարօրինակ ձայներ է լսել, ապա ընտանքի անդամների հետ դուրս է եկել և նկատել, որ գայլերը ոչխարների հոտը հոշոտել են։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արայիկը պատմել է մանրամասները․

«Ժամը 01։20-ի կողմերը կլիներ, տարօրինակ ձայներ լսեցինք, ընտանիքով դուրս եկանք ու ինչ տեսնենք՝ մի իսկական աղետ։ Մի քանի գայլ հոշոտել էին գառներից մոտ 70-ին, մի քանիսին էլ լուրջ վնասվածքներ էին պատճառել։ Գայլերի կողմից հոշոտված ոչխարների մեծ մասը մայրացուներ են, որ պետք է ծնեին, մի մասին իրենց հետ տարել են, մի քանիսին էլ սատկած բերել հասցրել են մեր տների մոտ։

Նույն պահին դեպքի մասին տեղեկացրեցինք գյուղապետին, ում հանձնարարականով տեղակալը եկավ, տեղեկացրեցինք նաև ոստիկանության Գավառի բաժին, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատին։ Ոստիկանները ու փրկարարները եկան, արձանագրեցին տեղի ունեցածը, հիմա սպասում ենք լույսը բացվի, որպեսզի խնդրանքով դիմենք Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, որ գոնե մեզ օգնության ձեռք մեկնեն»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր