Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

19 օգոս 2019 11:58

ԱՄՆ պարենային օգնությունը ռուսներին անհայտ կմնար, եթե Այվազովսկին չստեղծեր այս երկու կտավը,Ռուս ցարն արգելեց այդ կտավները ցուցադրել

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ պարենային օգնությունը 1892-93թթ. սովամահ եղած Ռուսաստանին անհայտ կմնար ու կմոռացվեր, եթե հայ մեծ նկարիչ Այվազովսկին չստեղծեր այս երկու կտավը՝ պատկերելով, թե ինչպես ամերիկյան դրոշի ներքո ռսները ծնկաչոք օրհնում են ԱՄՆ բարեգործությունը։ Ռուս ցարն արգելեց Այվազովսկու կտավները ցուցադրել, որպեսզի թաքցվի իր երկրի թշվառությունը և Ամերիկայի մեծահոգությունը։ Վիրավորված Այվազովսկին իր հետ տարավ նկարներն ԱՄՆ՝ իբրև երախտագիտության նշան։ 1961-63թթ., Ջոն Քեննեդիի նախագահության ընթացքում, նրա կին Ժաքլինի որոշմամբ այս երկու կտավները Վաշինգթոնի Սպիտակ տանն էին կախված»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր