Երկու շիշ վիսկիով կաշառվածները թույլ են տվել լուսանկարչին նկարել Մերիլին Մոնրոյի մերկ դին

Լուսանկարների գոյության մասին հեռուստաընկերությանը պատմել է դերասանուհուն նկարողի որդին:
Նա պատմել է, որ 1962 թվականին՝ Մոնրոյի մահից հետո, իր հորը հաջողվել է վիսկիի երկու շշով կաշառել դիահերձարանի աշխատակիցներին, մուտք գործել սենյակ ու Մոնրոյին մերկ լուսանկարել:
Նրա խոսքով՝ իր հայրը Մոնրոյի նման լուսանկարների 3 սկավառակ է ունեցել, որոնցից միայն մեկն է ի հայտ բերել։
Նրա հրապարակած լուսանկարներից մեկում պատկերված է Մոնրոյի ոտքի բութ մատին ամրացված պիտակը, մյուս նկարում երևում է Մոնրոյի դեմքը, որը նրա երկրպագուների մոտ շոկ է առաջացրել:
Լուսանկարիչը նկարները թաքցրել է հատուկ չհրկիզվող պահարանում: Նա մահացել է 1993 թվականին: