Այսօր որևէ մարդու աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է          Գեղարքունիքի մարզում ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ մայիսի 1-ի համար    

19 օգոս 2019 13:37

Դուք դիրք գրավող չեք, դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք...Սրանց մնա Ավարայրի ճակատամարտն էլ իրանցով կանեն ու կասեն...

Դուք դիրք գրավող չեք դուք պատերազմ հաղթողներին բանտարկող եք:
Տավուշում Յուրի Խաչատուրովի որդու գլխավորած ստորաբաժանումները դիրքեր են գրավել ու հիմա ֆեյսբուքում մի քանի իշխանական պատգամավորներ շեփորները վերցրած գոռում են, թե հաաայ հարայ հասեք «ՄԵՆՔ դիրք ենք գրավել»:
Ուրեմն հատուկ էդ «Մենք»-ի համար եմ սա գրում. ուրեմն դուք տիկնայք, պարոնյք, ԼԳԲՏ-ներ և այլոք, դիրք գրավող չեք, դուք դիրք գրավողներին ու պատերազմ հաղթողներին ապօրինի բանտարկող եք: Դուք ոչ թե դիրք, այլ մի մեեեծ շրջան ԳՐԱՎԱԾ գեներալին բանտում խոշտանգող եք, դուք էդ նույն փառապանծ մարտական ուղի անցած Գեներալ Խաչատուրովին ապօրինի բանտարկող եք, ձեր Ֆուցնի ասած` «թող մի քիչ նստի խելքը գլուխը կհավաքի ցուցմունք կտա» ասող եք: Օգանովսկու նման Գեներալին կալանավորել երազող եք դուք ու դուք կապ չունեք ԳՐԱՎՈՂ բառի ռազմական բաղադրիչի հետ, դուք մքասիմում գռանտ գրավող եք:

Դուք ընդհանրապես վախկոտ, բանակից թռածների ու բանակն ատողների մի մեծ համախումբ եք, որոնց գնահատական է տալու ողջ հանրությունը շատ շուտով: Նենց որ հանգիստ նստեք տեղներդ ու պատերազմից, բանակից, դիրք գրավելուց մի խոսացեք: Միշտ հիշեք, որ դուք ու տղամարդկությունը, պատերազմը, ռազմական գործը, Գեներլներն ու ընդհանրապես Որձ տեսակը իրարից կիլոմետրերով հեռու եք: Ձեր հերոսները գրիգորերիցյաններն ու կառաբինաներն են, դանիելիոաննիսյաններն ու ֆիկտիվ հանրապետականները, լուլուներն ու եկածիրիններն են:
Հ.Գ. Սրանց մնա Ավարայրի ճակատամարտն էլ իրանցով կանեն ու կասեն, որ «փղերին լարում էին հպարտ հայաստանցիները` ձեռքերը վեր պարզած գոռալով դմփ դմփ հու»:

Նարեկ Սամսոնյան  ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր