9-ամյա աղջիկը պատահաբար դանակահարել Է 6-ամյա եղբորը. Երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել Է

Կատարվածի առնչությամբ ներկա պահին հետաքննություն է տեղի ունենում՝ «մանկահասակի սպանության» հոդվածով: Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: ԶԼՄ-ների տվյալներով՝ տղան բակում է գտնվել իր 9-ամյա քրոջ հետ:
Նրանք միասին բռնոցի են խաղացել: Միևնույն ժամանակ աղջկա ձեռքին դանակ է եղել: Երբ նա վազելիս է եղել, սայթաքել է և ընկել մեջքի վրա, իսկ դանակով ձեռքը, հավանաբար, ինքնաբերաբար առաջ է պարզել: Եղբայրը նույնպես սայթաքել է և քրոջ հետևից ընկել ուղիղ դանակի վրա:
Տան մոտակայքում գտնվող մայրը լսել է որդու ճիչը, վազել է նրա մոտ և սրտի շրջանում ծակած վերք նկատել: Նա շտապ օգնություն է կանչել և ամուսնու հետ միասին երեխային մեքենայով տարել բժիշկներին ընդառաջ՝ ժամանակ շահելու համար:
Սակայն տղան, այնուամենայնիվ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: