Մենք հուսով ենք, որ , այնուամենայնիվ, մեր թուրք գործընկերները կհամոզվեն, որ Ղրիմի հարցում իրենց ներկայիս դիրքորոշումը լիովին սխալ է          Նախատեսվում է որոշակիացնել, թե ովքեր իրավունք ունենք հուղարկավորվել ընտանեկան գերեզմանոցում       Եթե հաճախ եք արթնանում գիշերվա ընթացքում, ի՞նչ խնդիրներ կարող են լինել    

19 օգոս 2019 16:11

Ինձ դուր չեկավ, որ ոստիկանները քաշքշում են ակցիա անողներին. այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր

Ինձ դուր չեկավ, որ ոստիկանները քաշքշում են ակցիա անողներին. այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր Հայաստանի կամ Երեւանի համար եւ ընդհանրապես, ինչու են փակել ԱԺ դարպասները: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ով ժամանել է Բաղրամյան պողոտա:
Նրա խոսքով, եթե քաղաքացիներն ուզում են ԱԺ այգում ակցիա անել, թող անեն. «Եթե կա լուրջ սպառնալիք, դա միգուցե ուրիշ բան է, բայց ես չեմ կարծում, որ խաղաղ ակցիա անող քաղաքացիներից կարող է լինել անվտանգության սպառնալիք»:
Անդրառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը, Անի Սամսոնյանն ասաց, որ ծանոթացել է միջազգային փորձաքննության եզրակացությանը. «Պետք է նշեմ, որ սա այն եզրակացությունը չէ, որով մենք պետք է թույլ տանք, որ Ամուլսարի հանքը շահագործեն: Այս եզրակացությունը կազմված է զուտ տարբեր աղբյուրներից՝ «Լիդիանից», Քննչական կոմիտեից ստացված տեղեկատվության վրա: Այդ «Էլարդ» կազմակերպությունը չի կատարել իր ինքնուրույն փորձաքննությունը: Եթե կարդաք, գործողությունների ծագրում նշված է, որ այդ փորձագետները ընդամենը մեկ օր են եղել տեղանքում: Նրանք ուսումնասիրել են ընդամենը կիսակառույց շինություններ: Մեզ համար նաեւ կասկածելի է, թե ինչ ճանապարհով է ընտրվել այդ կազմակերպությունը»,-ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք՝ Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր