Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը          Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել       Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում    

19 օգոս 2019 16:30

Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի.դուք ստեղ տեղ չունեք, գնացեք. ակտիվիստը՝ ԲՀԿ-ական պատգամավորներին

Քանի դեռ ժողովուրդը ասում է՝ ո´չ, հանքը պիտի չշահագործվի: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով միացել էր ԱԺ դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի ակցիա իրականացնողներին:

«Մենք ասում ենք՝ ժողովրդի իշխանություն, ուրեմն՝ ժողովրդի տեսակետը, կարծիքը պետք է հաշվի առնվի: Սա միանշանակ է, այստեղ երկու կարծիք չի կարող լինել, ու քանի որ Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է, նշանակում է՝ պիտի հաշվի նստել ժողովրդի դիրքորոշման հետ, այստեղ այլ մեկնաբանության կարիք չկա»,- ասաց նա:
Զոհրաբյանին ուղեկցում էր խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը: Վերջինս նշեց՝ ակցիայի մասին տեղեկացել են, եկել են՝ տեղում հասկանալու՝ ինչ է կատարվում:
Ակտիվիստներից մեկը, մոտենալով պատգամավորներին, դժգոհեց՝ ինչու ժամանակին թույլ տվեցին, որ այգին շահագործվի:

«Էն ժամանակ թույլ չտայիք, հիմա ժողովուրդը իրա կարծիքը ասում ա, դուք ստեղ տեղ չունեք, գնացեք»,- ասաց նա:
Զոհրաբյանն արձագանքեց.
«Դուք նաև «Լուսավորին» նույն հարցը ուղղեցիք: Ես ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր եմ, դու ստեղ տեղ չունես»:
Ակտիվիստը կրկին նշեց.
«Դուք եք թույլ տվել, որ հանքը շահագործվի»:

Էնֆիաջյանը նշեց, որ ակտիվիստը պարզապես տեղեկացված չէ:
«ԲՀԿ-ն երբևէ թույլ տալ-չտալու հարցեր չի քննարկել»,- ասաց նա:
Զոհրաբյանը մոտեցավ ոստիկաններին՝ հասկանալու՝ ինչո՞ւ են փակվել ԱԺ այգու դարպասները:
Ավելի ուշ նա ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց՝ իրեն հայտնել են, որ կա նախագահի հրաման, համաձայն որի՝ նման իրավիճակներում այգին դադարում է հանրային տարածք լինել, ապա խոստացավ ծանոթանալ այդ հրամանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր